Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն այլընտրանք չկա․ այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը՝ Իսրայելի արտաքին գործերի նախարար Էլի Կոենի հետ հանդիպումից հետո կայացած ասուլիսի ընթացքում։
Նա նշել է, որ հարաբերությունների կարգավորումը պետք է հիմնված լինի միմյանց տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչման վրա։
Բայրամովը Հայաստանին մեղադրել է ագրեսիվ հռետորաբանության մեջ։