Հետևեք մեզ։

ՀՀ մի շարք տարածքներում ձյուն է տեղում, Դիլիջանի ոլորաններում մառախուղ է

17:36, 17 դեկտեմբեր 2023
ՀՀ մի շարք տարածքներում ձյուն է տեղում, Դիլիջանի ոլորաններում մառախուղ է

Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 16։35-ի դրությամբ, Ճամբարակի, Թալինի, Արթիկի, Անիի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Ախուրյանի, Աշոցքի, Սևանի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Դիլիջանի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև։ Հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից: 

Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 100-150 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: 

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

 

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին կոչ ենք անում երթևեկել ձմեռային անվադողերով: