Մոսկվայի «Լոկոմոտիվի» և Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը չի համաձայնել Transfermarkt հեղինակավոր ինտերնետային պորտալի հետ, որը նրան գնահատել է 7 միլիոն եվրո, գրում է Armsport.am-ը։
«Transfermarkt-ը թարմացրել է ՌՊԼ խաղացողների արժեքները: Այո, ես տեսա: Իմ արժեքը նրանց կայքում 7 միլիոն եվրո է, սա փաստացի, բայց իրականում իմ տրանսֆերային արժեքը 500 հազար եվրո է»,- Տիկնիզյանի խոսքերն է մեջբերում RB Sport-ը։