Դեկտեմբերի 17-ին, ժամը 18։27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թբիլիսյան խճուղում` Երևանի շամպայն գինիների գործարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են երկու ավտոմեքենա. կան տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Hyundai» (վարորդ՝ Ռ. Բ.) և «Toyota» (վարորդ՝ Մ. Կ., ծնված 1985 թ.) մակնիշների ավտոմեքենաները։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Toyota» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է բավարար։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։