Նա շատ վատ վիճակում է, ոսկորները պինդ չեն, չի կարող շարժվել։ Apsny.ge-ի փոխանցմամբ՝ «Վիվամեդ» կլինիկայում լրագրողներին ասել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի մայրը՝ Գյուլի Ալասանիան։
Նրա խոսքով, բժիշկը «ամեն րոպե գալիս է Սահակաշվիլիի մոտ, ինչ-որ հաբեր է տալիս», իսկ ինքը երբեք չի լսել, որ Սաակաշվիլին հրաժարվի դրանք ընդունելուց։
«Հնարավոր չէ շարժվել: Նա այլևս ուժ չունի»,- ասել է Ջուլի Ալասանիան։
Ինչ վերաբերում է Սաակաշվիլիի բուժման մեջ լեհ բժիշկների ընդգրկմանը, Ալասանիան ասում է, որ ստույգ տեղեկություն չունի, բայց գիտի, որ լեհ բժիշկները պատրաստ են դրան։