Հետևեք մեզ։

Թալին-Գյումրի ավտոճանապարհի մեքենաներ են արգելափակվել ձյան շերտում

00:45, 18 դեկտեմբեր 2023
Թալին-Գյումրի ավտոճանապարհի մեքենաներ են արգելափակվել ձյան շերտում

Դեկտեմբերի 17-ին, ժամը 18։58-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թալին-Գյումրի ավտոճանապարհի 10-րդ կմ-ին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան շերտում:

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Հ. Տ.)։

 

Վերադարձի ճանապարհին փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Volkswagen» (վարորդ՝ Հ. Հ. ) և «KrAZ» (վարորդ՝ Թ. Մ.) մակնիշների ավտոմեքենաները։