Հետևեք մեզ։

Կապան-Սիսիան-«Զանգեր» ճանապարհը փակ է բեռնատարների համար. Տիգրանաշենի ոլորաններում և Արագածոտնում մերկասառույց է

10:51, 18 դեկտեմբեր 2023
Կապան-Սիսիան-«Զանգեր» ճանապարհը փակ է բեռնատարների համար. Տիգրանաշենի ոլորաններում և Արագածոտնում մերկասառույց է

ՆԳՆ փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

 

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը, Սյունիքի մարզի Կապան-Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհը (բեռնատարների համար)։

 

Վարդենյաց լեռնանցքը (կցորդիչով բեռնատարների համար), Շիրակի մարզի Բավրա, Լանջիկ, Ջաջուռ գյուղերի ավտոճանապարհները դժվարանցանելի են:

 

Տիգրանաշենի ոլորաններում և Արագածոտնի մարզի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց։