Հետևեք մեզ։

Ծաղկաձորում քոթեջ է այրվել

11:49, 18 դեկտեմբեր 2023
Ծաղկաձորում քոթեջ է այրվել
Դեկտեմբերի 18-ին, ժամը 06։46-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծաղկաձոր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում այրվում է քոթեջ:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Իսահակյան փողոցում գտնվող քոթեջում (մոտ 60 քմ). տուժածներ չկան:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:07-ին, մարվել՝ 09:44-ին: Այրվել են քոթեջը՝ շոգեբաղնիքով և տանիքը՝ մոտ 80 քմ: