Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը մեկ շաբաթում ավելացել է 4-ով և դարձել 525: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Հոսպիտալացված է 2 մարդ, 350-ը դուրս են գրվել հիվանդանոցից։
Վարակվածներից 374-ը երեխաներ են, 151-ը` մեծահասակ: