Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանից դեպի Երևան չվերթն իրականացնող «Բոինգ 737»-ը վերադարձել է «Շերեմետևո»։ Պատճառը օդանավի առջևի շասսի կառավարման սենսորի գործարկումն է եղել։
Րոպոներ անց Ria.ru-ն հայտնել է, որ «Boeing 737»-ը բարեհաջող վայրէջք է կատարել «Շերեմետևոյում» այն բանից հետո, երբ գործարկվել է վայրէջքի սարքի խափանման սենսորը։ Տեղեկությունը լրատվամիջոցին հայտնել են արտակարգ իրավիճակների ծառայություններից։