Լրատվամիջոցների տեղեկություններով՝ Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը այսօր կմեկնի Իսրայել։
Պաշտպանության նախարարության տվյալներով՝ Օսթինը կհանդիպի իսրայելցի զինվորականների հետ՝ ընդգծելու Միացյալ Նահանգների անսասան հավատարմությունը Իսրայելի՝ միջազգային մարդասիրական իրավունքին համապատասխան պաշտպանվելու իրավունքին:
Ըստ լրատվամիջոցների՝ Լլոյդ Օսթինը կքննարկի նաև այն քայլերը, որոնք Իսրայելը ձեռնարկում է խաղաղ բնակչության շրջանում զոհերը նվազեցնելու համար: