ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ ակնկալում է դեկտեմբերի վերջին Սանկտ Պետերբուրգում ոչ պաշտոնական հանդիպում անցկացնել ԱՊՀ երկրների ղեկավարների հետ։
«Ես կխնդրեի ձեզ փոխանցել ամենաջերմ ողջույնները ձեր պետությունների ղեկավարներին, որոնց ես ակնկալում եմ տեսնել շատ շուտով՝ դեկտեմբերի վերջին՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին և ԱՊՀ երկրների ղեկավարների ավանդական ոչ պաշտոնական հանդիպմանը Սանկտ Պետերբուրգում»,- ասել է ՌԴ նախագահը ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների հետ հանդիպմանը։
Ինչպես նոյեմբերի վերջին հայտնել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդեւը, ոչ պաշտոնական գագաթնաժողովը կանցկացվի դեկտեմբերի 26-ին Սանկտ Պետերբուրգում։ Լեբեդևի խոսքով՝ Պուտինը իր գործընկերներին հրավիրել է գագաթնաժողովին՝ «շփվելու ոչ պաշտոնական միջավայրում, քննարկելու ընթացիկ հարցեր և կարծիքներ փոխանակելու»։