Արքայադուստր Դիանային պատկանող սև, բալերինայի երկարությամբ թավշյա երեկոյան զգեստը Julien’s Auctions-ում վաճառվել է ընդհանուր առմամբ 1 մլն148 հզր ԱՄՆ դոլարով (904,262 ֆունտ ստեռլինգ): Ավելի վաղ այդ զգեստը փորձագետների կողմից գնահատվել էր նախկինում փորձագետների կողմից գնահատվել էր 100,000 դոլար(78,776 ֆունտ ստեռլինգ):
Դիանան այդ զգեստը կրել է Palazzo Vecchio-ում՝ 1985 թվականին Ֆլորենցիայի քաղաքապետի կողմից տրված հանդիսավոր ճաշկերույթի ժամանակ։
Այնուամենայնիվ, այդ զգեստը նոր ռեկորդակիր է որպես Դիանայի ամենաթանկ զգեստը, որը վաճառվել է աճուրդում: Նախորդ ռեկորդակիրը դիզայներ Վիկտոր Էդելշտեյնի հեղինակած՝ 1991 թվականի թավշյա զգեստն էր, որը հունվարին կայացած աճուրդում վաճառվել է 604,800 դոլարով (476,437 ֆունտ):