Երեկ՝ դեկտեմբերի 17-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել «Զվարթնոց» օդանավակայանում: Ժամը 09:30-ի սահմաններում օդանակավակայի կայանից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժին ահազանգ է ստացվել, որ օդանավում քաղաքացին մահացել է, գրում է Shamshyan.com-ը։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ Նովոսիբիրսկ-Երևան չվերթի օդանավում թռիչքի ժամանակ հանկարծամահ է եղել ՌԴ քաղաքացի 65-ամյա Շ. Աղեկյանը: Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Դեպքի փաստով «Զվարթնոց» օդանավակայանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: