Wildberries-ը սկսել է աշխատել Չինաստանից արտադրողների և վաճառողների հետ: Այս մասին RBC-ին տված հարցազրույցում հայտարարել է ընկերության սեփականատեր Տատյանա Բակալչուկը։
«Մենք սկսում ենք աշխատել Չինաստանից արտադրողների և վաճառողների հետ. նրանք ուղղակիորեն իրենց արտադրանքը կմատակարարեն մեր հարթակ՝ բոլոր երկրների համար, որտեղ մենք ներկա ենք», - ասել է նա։
Նշենք, որ Wildberries-ը գործում է Հայաստանում, Բելառուսում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Ղրղզստանում, Իսրայելում և Ադրբեջանում։