Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Հարգելի՛ քաղաքացիներ,
Չնայած Երևանի քաղաքապետարանի և աշխատանքներն իրականացնող կապալառու կազմակերպությունների կողմից ձեռնարկված անվտանգության միջոցառումներին, հնարավոր դժբախտ պատահարներից խուսափելու համար հորդորում և պահանջում ենք հետևել անվտանգության տարրական կանոններին՝ մասնավորապես քաղաքի ամանորյա լուսավորության միացման օրը՝ դեկտեմբերի 19-ին և դրան հաջորդող օրերին, ձեռք չտալ էլեկտրականությանը միացված տոնական ձևավորման ու լուսավորության սարքավորումներին և դեկորներին։
Միաժամանակ հրավիրում ենք բոլորին այցելել մայրաքաղաքի կենտրոնում և վարչական շրջաններում ձևավորված տեսարժան անկյուններ, նաև Երևանի հիմնադրման 2750-ամյակի այգի՝ Սուրբծննդյան տոնավաճառի։