Լատվիան նախատեսում է արտաքսել ավելի քան հազար ռուսաստանցիների։ Նրանք բոլորը, ըստ Քաղաքացիության և միգրացիայի հարցերի գրասենյակի ղեկավարի, չեն հանձնել լեզվի քննությունը կամ չեն հասցրել մինչև նոյեմբերի 30-ը փաստաթղթեր ներկայացնել կացության թույլտվության համար։
«Ավելի քան 1000 մարդ ենթակա է արտաքսման։ Մենք տեսնում ենք, որ շատ են ուշացողները, ովքեր դեռ փորձում են դիմել ժամանակավոր կացության թույլտվություն ստանալու համար, բայց, ցավոք, նրանց կարող ենք միայն ասել՝ դուք պետք է հեռանաք, քանի որ օրենքի 12 կետերից ոչ մեկը ձեզ չի վերաբերում։ Մարդը չի աշխատել, ընտանիք չունի, այսինքն՝ չկա մի բան, որի համար նա կարող էր մնալ Լատվիայում»,- ասել է Մաիրա Ռոուզը։