Հետևեք մեզ։

Գյումրիի «չոր նավահանգստի» շինարարությունը կարող է սկսվել 2024թ. երկրորդ կեսին․ Վահան Քերոբյան

15:58, 18 դեկտեմբեր 2023
Գյումրիի «չոր նավահանգստի» շինարարությունը կարող է սկսվել 2024թ. երկրորդ կեսին․ Վահան Քերոբյան

Գյումրիի «չոր նավահանգստի» շինարարությունը կարող է սկսվել 2024թ. երկրորդ կեսին։ Այս մասին Ազգային ժողովի տարածաշրջանային և  եվրասիական ինտեգրման մշտական հանձնաժողովի նիստում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Ըստ Քերոբյանի՝ նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորումները գրեթե ավարտված են։ «Եթե մենք նախագծի վերջնական հավանությունն ստանանք Ներդրումային կոմիտեի կողմից, ապա շինարարությունը կսկսվի 6-9 ամիս հետո»,- ասել է Քերոբյանը։

Ավելի վաղ Քերոբյանն ասել էր․ «Կարծում եմ, որ 2024 թվականին մենք անպայման կանցնենք տենդերի նախապատրաստման և իրականացման փուլերով, նույնիսկ կարող ենք հուսալ, որ 2024-ին որոշ շինարարական աշխատանքներ կսկսվեն», - նշեց Քերոբյանը: