Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ չի կրակում այն մարդկանց վրա, ովքեր սպիտակ դրոշ են պարզում։
Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի պետը զինվորականներին հիշեցրել է, որ մարտական գործողությունների կանոնների համաձայն՝ նրանց խստիվ արգելվում է կրակել անզեն մարդկանց վրա, ովքեր սպիտակ դրոշ են բարձրացրել՝ ի նշան հանձնվելու։
Գեներալ Հերցի Հալևին զինվորականների հետ քննարկել է ուրբաթ օրը տեղի ունեցած միջադեպը, երբ իսրայելցի զինվորները Գազայի հատվածում սխալմամբ գնդակահարել են երեք իսրայելցի պատանդների:
Նա զինվորներին խորհուրդ է տվել երկու վայրկյան դադար տալ, եթե տեսնում են մարդկանց, ովքեր «ձեզ չեն սպառնում, զենք չունեն, ձեռքերը վեր են բարձրացրել»։ Հալևին ընդգծել է, որ նույնիսկ թշնամու մարտիկներին, եթե նրանք վայր են դնում զենքերը և բարձրացնում ձեռքերը, պետք է գերեվարվեն և ոչ թե գնդակահարվեն։
Երեք իսրայելցի պատանդներ՝ 28-ամյա Յոթամ Հայիմը, 22-ամյա Սամեր Թալալկան և 26-ամյա Ալոն Շամրիզը գնդակահարվել են շենքից դուրս գալուց հետո՝ ձեռքերը բարձրացրած և կրելով պարզելով դրոշ։ Իսրայելն ասել է, որ իրենց շփոթել են «ահաբեկիչների» հետ: