Այսօր Ազգային ժողովում ՔՊ-ական պատգամավորները քննադատում էին ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանին և մեղադրում նրան աշխատանքի թերացումների մեջ, անգամ հարց հնչեց, թե ո՞վ է պատժելու նրան դրա համար։
Լրագրողները ճեպազրույցի ընթացում Խաչատրյանին հարց ուղղեցին, թե արդյոք քննարկվում է իր պաշտոնանկության հարցը և որտեղ է գնալու աշխատելու։
«Ես չգիտեմ, թե դուք որտեղ եք հետևում այդ հրապարակումներին։ Ինձ հետ առնվազն իմ պաշտոնանկության հարցը չի քննարկվել: Աշխատանքային քննարկում է, ինչո՞ւ եք տենց բացասական տրամադրվում դրան»,-ասաց նա:
Հարցին, թե լուրեր կան, որ գնում է Նախագահի աշխատակազմ, նախարարն ասաց՝ եթե այլ հարցեր կան՝ խնդրեմ։