Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով՝ ստանալով ԵՄ անդամ երկրի թեկնածուի կարգավիճակ՝ երկիրը մտել է նոր փուլ, և այժմ ավելի շատ աշխատանք է անհրաժեշտ կատարել։
«Այս տարի մի կարևոր փուլ փակեցինք, բայց երկիրն արդեն նոր փուլ է մտել։ Վրաստանը դարձավ եվրոպական պետություն: Այս գործընթացն անշրջելի է։ Հիմա պետք է ավելի շատ աշխատել ավելի վճռական, ավելի շատ մոտիվացիայով, որպեսզի երկիրը դառնա իրական եվրոպական պետություն, և որ ամենակարևորն է՝ իրականացնենք մեր գլխավոր երազանքը՝ մեր երկրի ապաօկուպացումը, երկրի ու նրա միավորումը։ Մաղթում եմ ձեզ հաջող տարի, առողջություն և խաղաղություն»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։
Վարչապետը ներկայացրել է կառավարության մեկ տարվա գործունեության հաշվետվությունը։