Կարեն Նազարյանը հետ է կանչվել արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից։ Այս մասին Hayastan.news-ը տեղեկանում է ՀՀ նախագահի հրամանագրից։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի.
Կարեն Նազարյանին հետ կանչել Սուրբ Աթոռում, Երուսաղեմի Սուրբ Հովհաննեսի, Հռոդոսի և Մալթայի Ինքնիշխան Ռազմական Բարեխնամ Ուխտում և Պորտուգալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,-ասվում է հրամանագրում:
Նշենք, որ նա այդ երկրներում որպես դեսպան նշանակվել էր սկսած 2018-ից։