ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի խոսքերն այն մասին, որ Ռուսաստանը, Ուկրաինայում հաղթանակից հետո, իբր անմիջապես «կվերցնի ՆԱՏՕ-ն», վկայում են նրանց անելանելի վիճակի մասին։ Այս մասին Առաջին ալիքի «Մեծ խաղ» հաղորդաշարին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Նախագահ Պուտինը մեկնաբանել է այդ հայտարարությունները, բայց հենց այն փաստը, որ լուրջ մարդիկ՝ Պենտագոնի ղեկավարը, Միացյալ Նահանգների նախագահը, բարձրաձայն դա ասում են, սա խոսում է նրանց շատ հուսահատ վիճակի մասին»,- հայտարարել է Լավրովը։
«Սա նշանակում է, որ դաշնակիցներին պահելու համար այլևս փաստարկներ չեն մնացել»,- հավելել է նախարարը։