Հետևեք մեզ։

Էրդողանը Հունգարիայի վարչապետին թուրքական մեքենա է նվիրել և ձի նվեր ստացել (լուսանկարներ)

20:08, 18 դեկտեմբեր 2023
Էրդողանը Հունգարիայի վարչապետին թուրքական մեքենա է նվիրել և ձի նվեր ստացել (լուսանկարներ)

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում, ուր նա ժամանել է պաշտոնական այցով, հանդիպել է վարչապետ Վիկտոր Օրբանի հետ։

Սանդորա պալատում իր հունգարացի գործընկեր Կատալին Նովակի հետ հանդիպումից հետո թուրք առաջնորդը գնացել է Կարմելիտա վանք, որտեղ նրան դիմավորել է Հունգարիայի կառավարության ղեկավարը։

Էրդողանը Օրբանին նվիրել է թուրքական սև Togg էլեկտրական մեքենա։

Օրբանն իր հերթին Թուրքիայի նախագահին հունգարական ցեղատեսակի ձի է նվիրել՝ Արիստոկրատ անունով։

 Մամուլի համար փակ երկկողմանի հանդիպումից հետո Էրդողանն ու Օրբանը գլխավորել են թուրք-հունգարական ռազմավարական համագործակցության խորհրդի վեցերորդ հանդիպմանը բարձր մակարդակի պատվիրակությունների հանդիպումը: