ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը աշխատանքային այցի շրջանակներում ժամանել է Կիև։
Այդ մասին հայտնում են Ուկրաինայում ՀՀ դեսպանությունից։
Դեկտեմբերի 17-ին Կիևում տեղի ունեցավ Զարեհ Սինանյանի հանդիպումը հայ համայնքի ներկայացուցիչների հետ։
Բացման խոսքին հանդես եկան Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը, Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս Եպիսկոպոս Հովհաննեսյանը, Կիևի հայ համայնքի ղեկավար Նորիկ Գևորգյանը, Ուկրաինայի հայ երիտասարդների միության ղեկավար Արման Հակոբյանը։