Հետևեք մեզ։

Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակը նշելու նպատակով ստեղծվել է հոբելյանական հանձնաժողով

22:03, 18 դեկտեմբեր 2023
Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակը նշելու նպատակով ստեղծվել է հոբելյանական հանձնաժողով

Փաշինյանի որոշմամբ՝ մեծանուն քանդակագործ, արձանագործ, տարածական գեղանկարչության հիմնադիր, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակը 2024 թվականին նշելու նպատակով ստեղծվել է նկարիչ-արձանագործ, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակը նախապատրաստող հոբելյանական հանձնաժողով և հաստատվել է դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:


«Հոբելյանական հանձնաժողովին` 3-ամսյա ժամկետում մշակել հոբելյանական միջոցառումների ծրագիրը` ծախսերի նախահաշիվը համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ»,-ասվում է որոշման մեջ: