Դեկտեմբերի վերջին ԱՄՆ-ը կհայտարարի Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի մասին, որը կլինի վերջինը՝ Կիևին աջակցելու ռեսուրսների սպառման պատճառով։ Այս մասին ավանդական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին, նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք դեռ ծրագրում ենք մեկ օգնության փաթեթ տրամադրել է Ուկրաինային այս ամսվա վերջին»,- ասել է նա լրագրողներին։
Սպիտակ տան ներկայացուցիչը հավելել է, որ առանց ԱՄՆ Կոնգրեսի կողմից նոր միջոցներ հատկացնելու որոշման, Վաշինգտոնն այլևս հասանելի ռեսուրսներ չի ունենա Կիևին աջակցելու համար։
Ռուսաստանը ավելի վաղ նոտա էր հղել ՆԱՏՕ-ի երկրներին Ուկրաինային զենք մատակարարելու վերաբերյալ։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ ցանկացած բեռ, որը զենք է պարունակում Ուկրաինայի համար, օրինական թիրախ կդառնա Ռուսաստանի համար։
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի երկրները «կրակի հետ են խաղում»՝ զենք մատակարարելով Ուկրաինային։