Դեկտեմբերի 18-ին, ժամը 18։54-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա զոհ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 150-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Զ․ Հ․, ծնված 1966 թ.) և «Iveco» (վարորդ՝ Գ․ Ս․, ծնված 1986 թ.) մակնիշների ավտոմեքենաները․ Գ․ Ս․-ն տեղում մահացել է։
Փրկարարները դին մոտեցրել են դի տեղափոխող մեքենային, հոսանքազրկել «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և տեղափոխել ավտոքարշակի վրա։