Հետևեք մեզ։

Բասկետբոլիստ Ավետիս Գարակավուրը կազատվի շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից

00:45, 19 դեկտեմբեր 2023
Բասկետբոլիստ Ավետիս Գարակավուրը կազատվի շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից

Ավետիս Տիգրանի Գարակավուրը կազատվի շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից։ Այս մասին Hayastan.news-ը տեղեկանում է ներկայացված նախագծից։

Նրան Հայաստանի Հանրապետության նախագահի 2023 թվականի հոկտեմբերի 16-ի N  ՆՀ -322-Ա հրամանագրով քաղաքացիություն է շնորհվել:

Ավետիս Տիգրանի Գարակավուրը հանդես է գալիս բասկետբոլի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքական թիմի կազմում, մասնակցելու է բասկետբոլի ուսումնամարզական հավաքներին և միջազգային մրցաշարերին:

Հետևաբար՝  անհրաժեշտություն է առաջացել Ավետիս Տիգրանի Գարակավուրին ազատել  շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի «Քաղաքացուն բացառիկ դեպքերում պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու կարգը սահմանելու մասին» № 89-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետը:

Ավետիս Տիգրանի Գարակավուրը հաշվառված է ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ զինվորական կոմիսարիատում: