Հետևեք մեզ։

Սյունիքում փրկարարները դուրս են բերել բեռնատարներն արգելափակումից

01:15, 19 դեկտեմբեր 2023
Սյունիքում փրկարարները դուրս են բերել բեռնատարներն արգելափակումից
 
Դեկտեմբերի 18-ին, ժամը 14։46-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղվանի-Տաթև ավտոճանապարհի 2-րդ կմ-ին բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ։
Ժամը 15:17-ից 23:22-ը փրկարարները քարշակման միջոցով դուրս են բերել Աղվանի-Տաթև ավտոճանապարհին արգելափակված 17 բեռնատար. տրանսպորտային միջոցները շարունակել են ընթացքը: