Դեկտեմբերի 18-ին, ժամը 17։36-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Շինուհայր-Հարժիս ճանապարհին առկա են արգելափակված ավտոմեքենաներ:
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ ճանապարհահատվածում մերկասառույցի պատճառով խցանման մեջ է հայտնվել մոտ 50 բեռնատար և 30 մարդատար ավտոմեքենա:
Ժամը 18:20-ից 01:05-ը փրկարարները քարշակել են 22 բեռնատար, 30 մարդատար ավտոմեքենայի ցուցաբերել համապատասխան օգնություն․ 28 բեռնատար ավտոմեքենա ինքնուրույն շարունակել է ընթացքը։