Չինաստանի հյուսիս-արևմուտքում 6,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, որի հետևանքով մեծ վնասներ են կրել Գանսու և Ցինհայ նահանգները: Վերջին տվյալներով՝ մահացել է առնվազն 116, վիրավորվել՝ մինչև 500 մարդ։
Ստորգետնյա ցնցումներ են գրանցվել տարածաշրջանի ամբողջ լեռնային հատվածում, այդ թվում՝ Չինաստանի, Հնդկաստանի և Ռուսաստանի այլ շրջաններում։ Երկրաշարժը զգացվել է նաև Ղազախստանում։