Հետևեք մեզ։

Հերթական ռուսական «շպիոնը»՝ կառավարությունում. «Հրապարակ»

10:27, 19 դեկտեմբեր 2023
Հերթական ռուսական «շպիոնը»՝ կառավարությունում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Պարզվում է ՝ իշխանության սորոսական փայատերերի թիրախում միայն ՆԳ նախարար Վահե Ղազարյանը չէ, եթե նրա դեմ արշավանքները հրապարակային դրսեւորումներ ունեն, ապա Վահան Քերոբյանի դեմ էլ ստվերային են պայքարում՝ պահանջելով, որ Նիկոլ Փաշինյանը պաշտոնանկ անի էկոնոմիկայի նախարարին։

 

Սորոսականները Քերոբյանին համարում են ռուսական շպիոն եւ կարծում են, որ դրա պատճառով է, որ Քերոբյանը շրջանցում է արեւմտյան պատժամիջոցների սպառնալիքը եւ թույլատրում, որ Ռուսաստան արտահանել չթույլատրվող ապրանքներ արտահանվեն Հայաստանից կամ Հայաստանի միջոցով։ Իշխանական աղբյուրներն ասում են, որ տեւական ժամանակ է՝ սորոսականները Փաշինյանից ուղիղ տեքստով պահանջում են ազատվել Քերոբյանից, սակայն նախարարն առայժմ գտնվում է Փաշինյանի հովանավորության ներքո, եւ նրա անունը չկար նաեւ արցախյան դեպքերից առաջ տարածված ցանկում` հեռացման ենթակա նախարարների»: