«Զանգազուրի միջանցքի կառուցմամբ Ադրբեջանի և մեր երկրի միջև կստեղծվի ամուր ենթակառուցվածքային կապ»։ Այս մասին ասել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։
«Այս միջանցքով կապահովվի ուղիղ կապ, ամուր ենթակառուցվածքային կապ կստեղծվի Ադրբեջանի և մեր երկրի միջև, այս միջանցքով ուղիղ կապ կապահովվի ինչպես Ադրբեջանի, այնպես էլ թուրքական հանրապետությունների, ինչպես նաև Հեռավոր Արևելք»,- նշել է Աբդուլքադիր Ուրալօղլուն։