Հետևեք մեզ։

Ալավերդու համայնքի ավագանին արտահերթ նիստ է անցկացրել, ազատումներ ու նշանակումներ են եղել

13:52, 19 դեկտեմբեր 2023
Ալավերդու համայնքի ավագանին արտահերթ նիստ է անցկացրել, ազատումներ ու նշանակումներ են եղել

Երեկ Ալավերդու համայնքի ավագանին արտահերթ նիստ է անցկացրել։

 

Ավագանու որոշմամբ՝ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ է նշանակվել ՔՊ-ական քարտուղար Հարություն Ձավարյանը, համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնում ընտրվել է Արթուր Շախկուլյանը։

 

Պաշտոնից ազատվել է նաև Ճոճկան բնակավայրի վարչական ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Թամազյանը, Շնող համայնքի ղեկավար Գարիկ Հոբոսյանը։