Հետևեք մեզ։

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 22-23-ին գիշերը կբարձրանա 6-10 աստիճանով․ առաջիկա հինգ օրվա եղանակի կանխատեսումը

14:27, 19 դեկտեմբեր 2023
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 22-23-ին գիշերը կբարձրանա 6-10 աստիճանով․ առաջիկա հինգ օրվա եղանակի կանխատեսումը

Երևան քաղաքում`


Դեկտեմբերի 19-ի ցերեկը, 20-21-ին, 22-ի ցերեկը, 23-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Դեկտեմբերի 22-ի գիշերը, 23-ի ցերեկը, 24-ին սպասվում են տեղումներ քաղաքի բարձրադիր գոտում՝ թաց ձյուն, հնարավոր է նաև մառախուղ։
Դեկտեմբերի 24-ին սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ։

 

Հանրապետության տարածքում`


Դեկտեմբերի 19-ի ցերեկը, 20-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Դեկտեմբերի 22-ին, 23-ի գիշերն առանձին շրջաններում,  23-ի ցերեկը, 24-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝  ձյուն։
Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ, դեկտեմբերի 21-22-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 14-17 մ/վրկ, 23-24-ին՝ 20-25 մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 22-23-ին գիշերը կբարձրանա 6-10 աստիճանով։