Մոսկվայի քաղաքապետ Սոբյանինը հայտարարել է անօդաչու թռչող սարք ընկնելու մասին․ «Օդինցովո քաղաքային շրջանում հակաօդային պաշտպանության ուժերը հետ են մղել անօդաչու թռչող սարքի հարձակումը: Ըստ նախնական տվյալների՝ կործանման վայրում բեկորներ կամ զոհեր չկան», - տելեգրամյան ալիքում ասել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել Մոսկվայի օդանավակայանների շահագործման սահմանափակումների մասին՝ «Վնուկովո» օդանավակայանը հայտարարել էր թռիչքների դադարեցման մասին։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը երեքշաբթի առավոտյան հայտնել է, որ երեք ուկրաինական անօդաչու թռչող սարք են խոցել Բրյանսկի շրջանում, ևս մեկը՝ Կալուգայի շրջանում։ Ուկրաինան չի մեկնաբանել այս հայտարարությունները։ Ավելի ուշ ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ ժամը 12:35-ին Օդինցովո շրջանի վրա ավիացիոն տիպի անօդաչու թռչող սարքի հարձակման փորձ է որսացել։