Հետևեք մեզ։

Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանը վերսկսել է աշխատանքը

15:29, 19 դեկտեմբեր 2023
Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանը վերսկսել է աշխատանքը

Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանը վերսկսել է աշխատանքը։

Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։ Առավոտյան օդանավակայանը հայտնել է, որ իրենից անկախ պատճառներով ժամը 11:54-ին ժամանակավոր սահմանափակումներ է մտցրել ինքնաթիռների ընդունման և բացթողման համար։
Քիչ առաջ «Վնուկովո» օդանավակայանից հայտնել են, որ  սահմանափակումների ներդրումից հետո սկսել է ընդունել և բաց թողնել ինքնաթիռներ։