Հետևեք մեզ։

Ես շատ լավ եմ․ երգիչ Սարգիս Եղիազարյանն անդրադարձել է վթարին և հայտնել պատճառը

12:35, 19 դեկտեմբեր 2023
Ես շատ լավ եմ․ երգիչ Սարգիս Եղիազարյանն անդրադարձել է վթարին և հայտնել պատճառը

Երեկ հայտնի էր դարձել, որ վթարի է ենթարկվել երգիչ Սարգիս Եղիազարյանը, ով զրկված է եղել մեքենա վարելու իրավունքից, վթարի հետևանքով կա վիրավոր։

Երգիչն իր ինստագրամյան էջում անդրադարձել է վթարին՝ գրելով․ «Իմ շատ սիրելիներ, ես շատ լավ եմ, բոլորը լավ են, փառք Տիրոջը։ Շնորհակալ եմ բոլորիդ անհանգստանալու համար։ Վթարի պատճառն առատանձրևն ու տեղացող ձյունն էր։ Աստված բոլորիդ պահապան, սիրում եմ ձեզ շատ»։

Վերլուծական

Ամենաընթերցվածները