Հետևեք մեզ։

Տիգրան Մեծի պողոտայի խանութներից մեկում հրդեհ է բռնկվել

15:54, 19 դեկտեմբեր 2023
Տիգրան Մեծի պողոտայի խանութներից մեկում հրդեհ է բռնկվել
Դեկտեմբերի 19-ին, ժամը 14:02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 36 շենքի առաջին հարկի խանութներից մեկում հրդեհ է բռնկվել։
 
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ ու Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։
 
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։37-ին, մարվել՝ 15։21-ին։