Ալավերդու համայնքապետարանում, ինչպես հայտնի է՝ կադրային փոփոխություններ են․ ընտրություններով ընտրված համայնքապետի դեմ արշավը ՔՊ-ի համար հաջողությամբ պսակելուց հետո այսօր արտահերթ նիստ է գումարվել, ավագանու որոշմամբ՝ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ է նշանակվել ՔՊ-ական քարտուղար Հարություն Ձավարյանը, համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնում ընտրվել է Արթուր Շախկուլյանը։
Պաշտոնից ազատվել են Ճոճկանի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Թամազյանը և Շնողի ղեկավար Գարիկ Հոբոսյանը։
Սակայն, կադրային փոփոխություններից զատ, փոփոխություններ է նաև համայնքապետարանի պաշտոնական կայքում․ ավելին, համայնքապետարանում արդեն 2024 թվականն է։
Կայքում արագ, առանց որևէ ուղերձի հրապարակել են նոր համայնքապետի լուսանկարը, իսկ ամսաթիվն արդեն 2024 թվականի հունվարի 1-ն է։