Հետևեք մեզ։

Արտակ Ավետիսյանը նշանակվել է Դուբայում ՀՀ գլխավոր հյուպատոս

23:03, 19 դեկտեմբեր 2023
Արտակ Ավետիսյանը նշանակվել է Դուբայում ՀՀ գլխավոր հյուպատոս

ՀՀ արտաքին գործերի նախարարի հրամանով Արտակ Ավետիսյանը նշանակվել է Դուբայում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։

 

Ծնվել է 1976թ. հունիս 10-ին, Երևանում։

 

Կրթություն՝

 

1993-1998թթ. — ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետ, արևելյան լեզուների և գրականության (պարսկերեն) մասնագետ,

 

25.09-17.12.2003թ. — Անգլերենի և օտար լեզուների կենտրոնական ինստիտուտի անգլերեն լեզվի դասընթացներ, Հնդկաստան:

 

Աշխատանքային գործունեություն՝

 

2002-2004թթ. — ՀՀ ԱԳՆ Պետական արարողակարգի ծառայություն, պաշտոնական այցերի բաժնի ռեֆերենտ,

 

2004-2006թթ. — ՀՀ ԱԳՆ Պետական արարողակարգի ծառայություն, պաշտոնական այցերի բաժնի կցորդ,

 

2006-2010թթ. — ՌԴ, Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսություն 3-րդ, ապա 2-րդ քարտուղար, հյուպատոս,

 

2010-2016թթ. — ՀՀ ԱԳՆ Պետական արարողակարգի ծառայություն, պաշտոնական այցերի բաժնի վարիչ,

 

2016-2019թթ. — ԱՄՆ, Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսություն, 2-րդ, ապա 1-ին քարտուղար, հյուպատոս,

 

2019-2024թթ. — ՀՀ ԱԳՆ հյուպատոսական վարչության պետ:

 

Օտար լեզուներ՝

 

Անգլերեն, ռուսերեն, պարսկերեն:

 

Դիվանագիտական աստիճան ՝

 

Ավագ խորհրդական:

 

Ընտանեկան կարգավիճակ՝

 

Ամուսնացած է, ունի երեք զավակ: