Եթե նախկինների օրոք տեղի ունենար այն զանգվածային ծառահատումը, որ տեղի ունեցավ մի քանի օր առաջ՝ օրը ցերեկով Կասկադին հարող տարածքում, նախկին ընդդիմադիրները, որ այսօր իշխանություն են, վստահաբար մեծ աղմուկ կբարձրացնեին, կպառկեին սղոցի ու բուլդոզերի տակ, որպեսզի թույլ չտան՝ առողջ ծառերը զանգվածաբար հատել, որ տեղը սակուրաներ տնկեն։ Նախկինում, երբ Երևանի քաղաքապետը դեռ Տարոն Մարգարյանն էր, Երևանի 2800-ամյակի այգու կառուցման համար իրականացվող ծառահատումների դեմ պայքարում էր նաև այն ժամանակ ընդդիմադիր, ներկայում Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Աշոտ Սարգսյանը, որը Hayastan.news-ի հետ զրույցում խոստովանեց՝ այն ժամանակ ինքը չէր լսում մասնագետների կարծիքը ու չէր պատկերացնում, որ հատված ծառերի փոխարեն նոր ծառեր են տնկվելու, և գեղեցիկ այգի է լինելու։ Իսկ այսօր, երբ իշխանություն է, հորդորում է աղմուկ բարձրացնելու փոխարեն լսել մասնագետների կարծիքը։ Մենք նրա հետ նաև շրջել ենք Կասկադի տարածքում և լսել երևանցիների և Երևան ժամանած հյուրերի կարծիքը։
Մանրամասն՝ տեսանյութում
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ