Հետևեք մեզ։

Մարդուն կենդանու կծելու դեպքում կատաղությունը կանխարգելվում է դրա դեմ պատվաստվելով. Թորոսյան

10:37, 20 դեկտեմբեր 2023
Մարդուն կենդանու կծելու դեպքում կատաղությունը կանխարգելվում է դրա դեմ պատվաստվելով. Թորոսյան

Մամուլում տեղեկություններ եղան, որ շան կծելու հետևանքով առաջած կատաղություն հիվանդության պատճառով դժբախտաբար երիտասարդ կնոջ մահվան դեպք է արձանագրվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը։

 

«Կատաղությունը վարակիչ հիվանդություն է, որը շան կամ այլ գիշատիչների թքի միջոցով փոխանցվում է այլ կենդանիներին կամ մարդուն։ Մարդուն կենդանու կծելու դեպքում կատաղությունը բուժվում կամ ավելի ճիշտ կանխարգելվում է դրա դեմ պատվաստվելով։

 

Կարծում եմ նման դեպքերում պետք է քրեական գործ հարուցվի, որպեսզի քննության առարկա դառնա, թե արդյո՞ք կնոջը պատշաճ բուժօգնություն ցուցաբերվել է, թե՝ ոչ։ Եվ հատկապես պետք է պարզաբանվի շան կծելուց հետո նա պատվաստվել է, թե՝ ոչ։ Եթե չի պատվաստվել, ապա՝ ինչու։ Բուժհաստատությունում կատաղության դեմ պատվաստանյութ եղել է, թե՝ ոչ, եթե չի եղել, ապա՝ ինչու։ Պետք է պարզաբանվի նաև, թե արդյո՞ք դեպքի վերաբերյալ պատշաճ կերպով տեղեկացվել են սանիտարահակահամաճարակային մարմինները, եթե ոչ, ապա՝ ինչու։

 

Հ.Գ. թափառող շների խնդրի մասին շատ է խոսվել վերջերս և ակնհայտ է, որ այն նույնպես պետք է լուծվի և համայնքները պետք է հավելյալ ռեսուրսներ ներդնեն այդ հարցը արագ և վերջնական լուծելու համար»,-գրել է Թորոսյանը։