Հետևեք մեզ։

Դմիտրիյ Սետրակովին ձերբակալելու, կալանավորելու և էքստրադիցիայի ենթարկելու մասին միջնորդություն չի ստացվել․ Դատախազություն

11:15, 20 դեկտեմբեր 2023
Դմիտրիյ Սետրակովին ձերբակալելու, կալանավորելու և էքստրադիցիայի ենթարկելու մասին միջնորդություն չի ստացվել․ Դատախազություն

Դմիտրիյ Սետրակովին ձերբակալելու, կալանավորելու և ՌԴ իրավասու մարմիններին հանձնելու (էքստրադիցիայի) մասին միջնորդություն ՀՀ գլխավոր դատախազությունում չի՛ ստացվել, չի՛ քննարկվել, չի՛ բավարարվել։

 

«Դմիտրիյ Սետրակովի՝ ՌԴ իրավասու մարմինների կողմից հետախուզման, ինչպես նաև վերջինիս ՀՀ տարածքում հայտնաբերման վերաբերյալ տեղեկություն ՀՀ գլխավոր դատախազությունում առկա չէ:

 

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Սետրակովի վերաբերյալ իրավապաշտպան Արթուր Սաքունցի դիմումն ուղարկվել է օպերատիվ հետախուզական գործունեություն իրականացնող մարմին՝ դրանում ներկայացված տեղեկությունները ստուգելու նպատակով, ինչից հետո կքննարկվի վարույթ նախաձեռնելու հարցը»,- ասվում է դատախազության տարածած հաղորդագրությունում։

Վերլուծական