Ադրբեջանի իշխանությունները ձերբակալել են երկրի ընդդիմության առաջնորդ և կառավարության բացահայտ քննադատ Թոֆիկ Յաղուբլուին՝ փաստաթղթերի կեղծման և խարդախության մեղադրանքներով։ Այս մասին այսօր հաղորդել է Human Rights Watch-ը:
Հաղորդվում է, որ Յաղուբլուի ձերբակալությունը Ադրբեջանում լրագրողների և կառավարության այլ քննադատների ձերբակալությունների շարքից վերջինն է:
Ոստիկանությունը ձերբակալել է 62-ամյա Յաղուբլուին 2023 թվականի դեկտեմբերի 14-ին, երբ նա դուրս էր գալիս Բաքվի կենտրոնում գտնվող մետրոյի կայարանից։ Նա ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության անդամ է և Ադրբեջանում ընդդիմադիր կուսակցությունների և ակտիվիստների կոալիցիայի՝ Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի ավագ քաղաքական գործիչ:
«Ադրբեջանի իշխանությունները շարունակում են թիրախավորել կառավարության հակառակորդներին, լրագրողներին և այլ քննադատներին», - ասում է Human Rights Watch-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի փոխտնօրեն Գեորգի Գոգիան: