Կոլորադոյի Գերագույն դատարանը ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին արգելել է առաջադրվել 2024թ․ ընտրություններում որպես թեկնածու և քվեարկվել տվյալ նահանգում:
Նման որոշում պատմության մեջ առաջին անգամ է կայացվում, երբ 14-րդ ուղղման 3-րդ բաժինն օգտագործվել է նախագահի թեկնածուին որակազրկելու համար:
«Դատարանի մեծամասնությունը գտնում է, որ Թրամփը զրկված է նախագահի պաշտոնը զբաղեցնելուց՝ համաձայն 14-րդ ուղղման 3-րդ մասի», - հայտնել են դատարանից, ինչին ի պատասխան՝ Հանրապետականները հայտնել են, որ որոշումը «հարձակում է ժողովրդավարության վրա»։