Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու հարցում: Այս մասին BBC-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։
«Ադրբեջանը կարող է հայտարարել, որ շահագրգռված է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի վերջնականացմամբ, սակայն, դժբախտաբար, բառերը բավարար չեն, մենք պետք է կենտրոնանանք գործերի վրա։ Փաստ է, որ Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում միջազգային հանրության պաշտպանած սկզբունքների հիման վրա խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու հարցում»,- նշել է նա:
Հիշեցնենք, որ երեկ նույն լրատվամիջոցին հարցազրույց է տվել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը, ով նշել է, թե Ադրբեջանը պատրաստ է խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ: