Հետևեք մեզ։

Որ պարագայում քաղաքացին կկարողանա ստանալ կուտակային կենսաթոշակը՝ նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը․ օրենքում փոփոխություն է առաջարկվում

13:33, 20 դեկտեմբեր 2023
Որ պարագայում քաղաքացին կկարողանա ստանալ կուտակային կենսաթոշակը՝ նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը․ օրենքում փոփոխություն է առաջարկվում

   Կառավարությունը «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն է նախաձեռնել սահմանելով, թե որ պարագայում քաղաքացին կկարողանա ստանալ կուտակային կենսաթոշակը նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը։

Այս մասին Hayastan.news-ը տեղեկանում է նախագծից։

 

«Ըստ նախագծի՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված է, որ  Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ներառված հիվանդություններով հիվանդանալու (վիճակներում գտնվելու) դեպքում՝ առողջապահության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի տված եզրակացության հիման վրա մասնակիցն իրավունք ունի ցանկացած ժամանակ, ներառյալ` նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը, ներկայացնելու իր կենսաթոշակային հաշվում առկա (այդ թվում` մասնակցի կողմից նախկինում ներկայացված դիմումի հիման վրա ծրագրային վճարի տեսքով վճարվող կենսաթոշակը) միջոցները (անկախ դրանց չափից) ամբողջությամբ ստանալու պահանջ:

 

Նշված հիվանդություններն են՝ շնչառական օրգանների հիվանդությունները, վարակիչ հիվանդությունները, նյարդային համակարգի հւվանդությունները, արյան և արյունաստեղծ օրգանների հիվանդությունները և այլն։

Ամբողջական ցանկն՝ այստեղ։