Ադրբեջանի վարած քաղաքականությունը ակնհայտ ցույց է տալիս, որ արցախահայության որևէ իրավունքները չեն կարող պահպանվել , եթե նրանք վերադառնան։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը։
«Միջազգային ատյաններում, նաեւ դատական ատյաններում արցախահայության իրավունքների, նրանց վերադարձի հարցերը քննարկման են դրվելու, որովհետեւ մարդիկ այնտեղ ունեն գույք, սեփականություն, եւ այսօրվա մարդու իրավունքների միջազգային նորմերը կարգվորում են այդ խնդիրը, որ մարդը կարող է վերադառնալ, պետք է ունենա այդ իրավունքները՝ իր գույքը տնօրինելու, օգտագործելու համար»,-ասաց Խաչատրյանը։
«Ադրբեջաննը նույնիսկ իր քաղաքացիների իրավունքները չի պաշտպանում, ինչի մասին է խոսքը, սա երկարատև պրոցես է»,-ասաց նա։